Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Թիրախում ՈՒմտիտին է

Թիրախում ՈՒմտիտին է
13.11.2017 | 16:29

Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Mirror-ը, «Մանչեստր Յունայթեդը» մտադիր է ձմեռային այս տրանսֆերային պատուհանում ձեռք բերելու «Բարսելոնի» պաշտպան Սամուել ՈՒմտիտիին: Տեղեկատվության աղբյուրը հավաստիացնում է, որ ֆուտբոլիստի գործողություններին անձամբ հետևում է Ժոզե Մոուրինյոն, որն առանձնապես դժգոհ է մանչեստրյան ակումբի ամառային ձեռբերման՝ Վիկտոր Լինելյոֆի խաղից:

Ի միջի այլոց, վերջինս պորտուգալացի մասնագետի թիրախում հայտնված միակ ֆուտբոլիստը չէ, և արդեն այս ձմռանը սպասվում է, որ ակումբը կգնա բավական զանգվածային վաճառքների: Բնականաբար՝ նոր գնումների համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ